Uncategorized

Ձյան և ամպի երկիր

БезымянныйԿար-չկար մի ձյուն կար: Այդ ձյունը ուզում էր ընկեր ունենալ գնում է գնում տեսնում է մի ամպ.

-Ինչու ես տխուր ամպ:

-Որովհետև ընկեր նունեմ:

-Ես կլինեմ քո ընկերը:

-Այո, ինչ լավ է ձյուն:

Եվ նրանք գնում են այգի.

-Արի գնանք այգի:

-Լավ:

-Արդեն մթնեց ես պետք է իջնեմ քաղաք:

-Ոչ, խնդրում եմ մնա ինձ հետ:

-Չեմ կարող տես իմ ընկերները սպասում են և տես մի աղջիկ ձնեմարդ է պատրաստում հիմա ես պետք է գնամ և ես էլ միանամ ընկերներիս ես ամեն օր կգամ քեզ մոտ, իսկ հետո կգնամ քաղաք:

Uncategorized

Ուրախ մաթեմատիկա

  1. Անին Զատկի համար նկարազարդեց 4 ձու: Առաջին ձուն նկարազարդելու համար օգտագործեց կարմիր, դեղին, կանաչ ներկեր, երկրորդ ձուն նկարազարդելու համար՝ դեղին, կանաչ, կապույտ ներկեր, երրորդ ձվի համար՝ նարնջագույն, կարմիր, կանաչ ներկեր, չորրորդ ձուն ներկեց կապույտով: Ընդամենը քանի՞ գույն օգտագործեց Անին ձվերը նկարազարդելու համար:

Լուծում՝ Կարմիր, դեղին, կանաչ, դեղին, կանաչ, կապույտ, նարնջագույն, կարմիր, կանաչ, կապույտ, 5

  1. Գարնան ծառատունկին սովորողները դպրոցի պարտեզում տնկեցին բալենիներ, ծիրանենիներ, սալորենիներ: Ծիրանենիները տնկված ծառերի կեսից շատ էին: Բալենիները ավելի շատ էին, քան սալորենիները: Ամենաքիչը ի՞նչ ծառ տնկեցին պարտեզում:

Պատ`սալորիները

  1. Զատկի սեղանին տատիկը դրեց 13 ձու: Հետո ավելացրեց ևս 19 ձու: Տատիկն ամենաքիչը քանի՞ ձու պետք է ավելացնի, որ կարողանա ձվերը հավասարապես բաժանել վեց թոռնիկների միջև:

Լուծում՝ 13+19=32 32+4=36 36:6=6

Պատ`6

  1. Ակլատիզն ու Ուտիս տատը որոշեցին միասին գնացքով ճամփորդել: Ուտիս տատը վերջին և առաջին վագոնում չէր կարող նստել: Ակլատիզն էլ չէր կարող նստել մեջտեղի և վերջին վագոնում: Կարո՞ղ ես օգնել նրանց և ասել, թե ով որ վագոնում կարող է նստել։  Ակլատիզը կարող է նստել առաջին վագոնում, իսկ Ուտիս տատը մեջտեղի վագոնում

 

5․Զատիկն ունի 6 ոտք, սարդն ունի 8 ոտք: Քանի՞ սարդը կունենա այնքան ոտք, ինչքան 4 զատիկը:

 

Լուծում՝ 6×4=24  24:8=3

 

6․ Ակլատիզն բարձրանում էր սանդուղքով: Սանդուղքն ուներ 15 աստիճան: Ակլատիզը ո՞ր աստիճանին պետք է կանգնի, որ սանդուղքի մեջտեղում լինի կանգնած:

 

Պատ՝8

 

7․ Ուտիս տատը ուներ 15 մ կտոր: Պասն սկսվելուն պես նա ամեն օր կտրում և օգտագործում էր 1մ կտոր: Պասի ո՞րերորդ օրը Ուտիս տատը կանի վերջին կտրումը:

 

Պատ՝ 14-երորդ օրը

 

8․ Բարեկենդանը ոտքով քայլեց 3000մ, իսկ ձիով՝ 2 անգամ ավելի: Որքա՞ն քայլեց բարեկենդանը մինչև հասավ տուն:

3.000×2=6.000 3.000+6.000=9.000

9․Հավի մեկ ձուն ներկվում է 10 րոպեում: Սագի մեկ ձուն ներկվում է 15 րոպեում: Տատիկը ներկելու համար կաթսայի մեջ դրեց հավի 6 ձու և սագի 4 ձու: Ինչքա՞ն ժամանակում կներկվեն ձվերը: 10+15=25

Պատ՝25

Լուծում՝ հավի 6-ձու  10-րոպե ներկվեց, իսկ սագին 4-ձուն 15 րոպեում:

10․Ամենափոքր  երկնիշ թվին ավելացնելով  26  և այդ գումարը բաժանելով ամենամեծ միանիշ  թվի վրա, մենք կստանանք.
A) 3             (В) 6           (С) 9            (D) 4            (Е) 27

11․ Ամենափոքր  երկնիշ թվին ավելացնելով  17  և այդ գումարը բաժանելով ամենամեծ միանիշ  թվի վրա, մենք կստանանք.
A) 3             (В) 6           (С) 9            (D) 11            (Е) 27

12․ Ամենամեծ եռանիշ թիվը բազմապատկիր ամենափոքր եռանիշ թվով և ավելացրու հարյուր։  Ի՞նչ թիվ կստանաս։

Լուծում` 999×100=99.900 99.900+100=100.000

 

Uncategorized

Весна

Весенние месяцы: март, апрель, май.  Первый весенний месяц – это март. Снег уже почти везде растаял. В марте начинает пробуждаться ото сна природа. На ветвях набухают почки и появляется первая травка и первые цветочки. Ночи становятся все короче, а дни длиннее.Просыпаются  животные. Из теплых краев начинают возвращаться птицы. Они вьют гнезда.

Второй месяц весны – апрель. Солнышко пригревает все сильнее, а дни становятся все длиннее. Повсюду радостно щебечут птицы. Ярко зеленеет молодая сочная трава.

Последний месяц весны – это май. Иногда он бывает жарким, а иногда прохладным. В это время цветут фруктовые деревья, а на полях сходят посевы.

Uncategorized

Կին, որը հաշվում էր փռշտոցները

БезымянныйԿար-չկար մի կին կար: Այդ կինը փոքրուց մտածում էր.<<Ես մեծանամ ինչ դառնամ,հա հասկացա,մարդկանց փռշտոցները հաշվեմ և երեկոյան պատմեմ իմ ընկերուհիներին,շատ զվարճալի կլինի>>: Եվ նա գնում է վաճառողուհու մոտ.

-Բարև, ձեզ:

-Բարև: Continue reading “Կին, որը հաշվում էր փռշտոցները”

Uncategorized

Այսօրվա ճամփորդությունը

Մենք այսօր գնացել ենք ճամփորդության: Մենք գնացինք սիրահարների այգի, այդտեղ մենք հաց կերանք, նկարեցինք մեր տեսարանը: Այդտեղ շատ լավ անցավ :Դրանից հետո մենք գնացինք պոնչիկանոց,  խմեցինք կակաո ,կերանք պոնչիկ, իսկ դրանից հետո  վերադարձանք դպրոց, իսկ ճանապարին տեսանք լիքը մեքենաներ: Այդ ճամփորդությունը ամենալավն   էր, երբ մենք հասանք դպրոց,  շարունակեցինք մեր աշխատանքը:

Uncategorized

Բարության երկրի արկածները. Հեղինակ՝ Մարի Մուղդուսյան

մարդ և արևը բարի ենԼինում է, չի լինում մի երկիր է լինում։ Այնտեղ միյայն ապրում էին արևը և աղջիկը նրա անունը Հենդա է։ Հենդան բջջայինով խաղ էր խաղում արևը տեսավ և հարցրեց․

-Կարող եմ ես էլ խաղալ:

-Իհարկե կարողես:

-Շնորհակալություն:

Արևը խաղաց և ասաց․

-Դու ինչ բարի ես:

-Իհարկե ես բարի եմ, որովհետև ես գտնվում եմ բարության երկրում։

Հենդան մտածում է <<Եթե ես արևին գախնիք բացեմ։ Ես կբացեմ ես կարողեմ>>։

Նա մոտեցավ արևի մոտ և ասաց․

-Դու գիտես, որ ես այս երկրից չեմ

-Ոչ չգիտեի:

-Այո ես այս երկրից չեմ:

-Իսկ ինչո՞ւ ես եկել այստեղ:

-Ուղղակի այստեղ շատ լավ է։

 

Uncategorized

Հովհաննես Թումանյան. «Ձախորդ Փանոսը»

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։ Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն

 

սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե

շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։

— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ

տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ-
միտք անել-
ձենի վրա վեր են կենում-

տակն անել-
ճամփան ծռել-
քեֆի տաք ժամանակն է-
վրա տալ-
մթան հետ-
գլուխը քարը-
դես Փանոս, դեն Փանոս—-

  1. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:

    3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:

    Ինքը մի բարի մարդ է լինում——————————:

    Շատ է քաշում, թե՝ քիչ————————————-:

    Ասում է՝ գլուխը քարը————————————-:

    Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ———————————-:

  2. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

  3. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:

Uncategorized

Թռչող տան արկածները

գդղւըսգհւղյդգսԿար-չկար մի տղա և աղջիկ կար: Այդ աղջկա անունը Ջայա էր, իսկ տղաինը Զայա էր Ջայան մտածում էր  <<ես ուզում եմ, որ իմ տունը լինի ջրհորի վրա>> և նա ասում է.

-Ես ուզում եմ Զայա, որ մեր տունը լինի ջրհորի վրա:

-Լավ:

Եվ նրանք ճանփորդում են գնում են գնում և տեսնում են  տղա:

-Բարև ձեզ ես Էլեն եմ, իսկ նա իմ ընկերուհիները Մարին և Էվելիանան:

-Բարև ձեզ երեխաներ:

-Մենք  կարող եմ ձեզ հետ գալ:

-Ոչ:

-Ինչու:

-Որովհետև դուք ամբողջ ճանապարհին կխոս էք:

-Չենք խոսի խնդրում եմ մենք մարդկանց օգնում եմ հասնել իր նպատակներին:

-Լավ:

Եվ նրանք գնում են ճանփորդելու ճանապարհին նրանք հանդիպում  մի շնիկի և Էվելինան ասում է.

-Կարող է այս շնիկը մեզ հետ գալ:

-Ոչ:

-Ինչու:

-Որովհետև նա ամբողջ ճանապարհին կհաչա:

-Չի հաչա խնդրում ենք:

-Լավ:

-Եվ նրանք շարունակում են ճանապարհը:

Եվ արդեն մթնեց Մարին առաջարկեց.

-Եկեք տան մեջ քնենք և առավոտյան կշարունակենք:

-Լավ եկեք:

Եվ նրանք իջեցնում են այդ տունը և քնում առավոտյան արթնանում և շուտ ճանապարհ ընկնում շունը մնում է տան մեջ իսկ մնացածը փորձում էին բարձրացնել տունը.

-Վերջ բարձրացրեցինք – ասաց Էլենը:

և շարունակեցին իրենց ճանապարհը  նրանք տեսնում են մի մեծ շատ-շատ մեծ տուն մտնում են ներս և ասում.

-Բարև, ձեզ:

-Բարև:

-Ինչպես է ձեր անունը:

-Իմ անունը Տեռո է, իսկ ձերը:

-Ես Էլեն եմ:

-Ես Էվելինան:

-Ես էլ Մարին:

-Ես Ջայան եմ:

-Ես Զայան:

-Եկեք ձեզ հյուրասիրեմ:

-Ոչ շնորհակալ ենք մենք, շտապում ենք:

-Լավ ձեզ բարի ճանապարհ:

-Շնորհակալ ենք:

Եվ նրանք այդ տունը տարան ջրհորի մոտ և Ջայաի երազանքը կատարվեց:

Uncategorized

Կարագե մարդիկ

Հայկ Ալեքս Էլեն Մարի.pngԿար-չկար մի աղջիկ կար: Այդ աղջիկը մտածում էր. <<Ես գնամ ճանփերդության, բայց որտեղ գնամ լավ ես կգնամ կարագե մարդկանց երկիր>> Եվ նա գնում է իր մայրիկի մոտ.

-Մայրի՜կ, ես ուզում եմ գնալ ճանփորդության:

-Որտեղ:

-Կարագե մարդկանց մոլորակ:

-Լավ, բայց ես կգամ քեզ հետ:

-Լավ:

Եվ նրանք գնում են աղջիկը ասում է:

-Մայրի՜կ, տես սառնարան:

-Այո:

-Մայրի՜կ, բայց դա ինչի համար է:

-Հարցրու այն կարագից:

-Կներեք մի բան կարող եմ հարցնել:

-Այո, հարցրու:

-Ինչի համար են սառնարաները:

-Երբ ամառ է լինում մենք մնում էնք այդ սառնարանի մեջ, իսկ երբ ձմեռ է լինում դուրս էնք գալիս կարճ ասաց դա մեր տունն է ես ձեզ նոր տուն կտամ դուք այտեղ կմնանք:

-Շնորհակալ եմ:

-Իսկ այտեղ ցուրտ է:

-Այո:

-Լավ է, որ ես ինձ հետ փափուկ բան եմ վերցրել:

-Լավ:

Եվ աղջիկը հանկարծ տեսավ, որ երկնքից բացիկներ, սրտիկներ և կարագ նրանք շատ ուրախացան և աղջիկը ասաց.

-Ես ձեզ ամեն օր հյուր կգամ:

Uncategorized

Տնկում էնք գացանյա ծաղիկ

isՄենք տնկեցինք գացանիա ծաղիկ: Դրա համար մեզ պետք է հող, գացանիա սերմ, տարա և ջուր: Առաջինը մենք լցնում էնք հողը տարայի մեջ: սերմը կամաց կամաց լցրեցինք հողի վրա և ջրեցինք դրեցինք արևի տակ, իսկ հետո փակում էնք տարան առավոտյան բացում և դնում արևի տակ և այդպես շարունակ: