Uncategorized

Մեր ճանփորդությունը

thumbnail_FB_IMG_1554115523530Ես իմ ընկերների հետ այսօր գնացել էինք թատրոն այտեղ դիտեցինք <<Շունն ու կատուն>> Ներկայացումը հետո գնացինք սիրահարների այգի այտեղ արտասանեցինք Հ.Թումանյան հետո երգեցինք և գնացինք պոչիկանոց կերանք պոնչիկ խմեցինք տաք  կակաո ինձ շատ դուր եկավ այդ օրը:

Uncategorized

Ճամփորդող արևը

БезымянныйԿար-չկար մի արև կար: Այդ արևը մի օր մտածում է <<Գնամ ճանփորդության այսքան ժամանակ չեմ գնացել>>: Նա հավաքում է իր սենյակը վերցնում է իր ճանպրուկը դասավորում իր իրերը ճանպրուկի մեջ և մայրիկին ասում.

-Մայրի՝կ, ես գնում եմ ճանփորդելու:

-Գնա, բայց շուտ կվերադառնաս, որ նախաճաշ էնք:

-Լավ, մայրիկ կփորձեմ շուտ վերադառնալ:

Եվ նա գնում է գնում գնում է և տեսնում է մի անպ այդ ամպը քնած էր նա հարցնում է.

-Ամպ որտեղ է գտնվում լուսինը ես պետք է գնամ իր մոտ և իրար հետ գնանք ճամփորդության:

-Այո, գիտեմ:

-Որ շատ խնդրեմ կասեք:

-Այո, այսպես ուղիղ գնացեք կտեսնեք իր տունը, իսկ իր մայրիկը ծաղիկ է ջրում իրեն հարցրու կասի:

-Լավ:

-Բայց, որ խնդրեմ ես և իմ ընկերնել կարող են գալ:

-Այո, իհարկ է քո մայրիկին հարցրու և քո ընկերների մայրիկներին հարցրու և եկեք մենք միասին կգնան լուսնի մոտ և միասին կգնանք ճանփորդելու:

-Լավ:

Գնացին լուսնի տուն տեսան լուսնի մայրիկին.

-Բարև ձեզ:

-Բարև:

-Մենք կարող ենք տեսնել լուսնին:

-Այո, հիմա կանչեմ:

Եկավ և միասին գնացին ճանփորդելու գնացին գնացին և չնկատեցին թե ինչպես մթնեց նստեցին և արևը մոռացել էր, որ պետք է շուտ գնար տուն նրանք նստեցին և զրուցեցին նախաճաշեցին և քնեցին առավոտյան արջի մայրիկը արթնացավ և տեսավ, որ արևը տանը չէ արևը դուռը թակեց.

-Մայրի՝կ, բաց դուռը ես եմ:

-Ինչու չէիր տուն եկել:

-Որովհետև ես մոռացել էի, որ պետք է շուտ գամ արթեն մոթ էր ես էլ չէկա:

-Լավ, նստեք ես ձեզ համար թեյ կբերեմ:

-Այո, մայրիկ դրսում շատ ցուրտ է:

Նրանք խմեցին և արևը ճանապարեց իր ընկերներին:

Uncategorized

Учим стихотворения о маме.

Мама — первое слово,
Главное слово в каждой судьбе
Мама жизнь подарила,
Мир подарила мне и тебе.

___________________________

Маму я свою люблю,
Ей подарок подарю.

Я подарок сделал сам
Из бумаги с красками.

Маме я его отдам,
Обнимая ласково.

___________________________________

Мой подарок маме
У меня в кармашке.
В глубине кармана
Спряталась ромашка.

Рисовал ромашку
Целый вечер я
Для тебя, мамуля.
Я люблю тебя.

___—-______________________________________________

Как я тебя люблю

Как я тебя люблю – не передать!

Ты лучше всех, скажу об этом прямо!

Хочу тебе всем сердцем пожелать

Любви, удачи и здоровья, мама!

 

Uncategorized

Ղազարոս Աղայան. «Զանգի-Զրանգի»

 

Մարդ ու կնիկ մի տղա ու մի աղջիկ են ունենում․ տղան հասած է լինում արդեն, իսկ աղջիկը դեռ բարուրումն է լինում։ Այս աղջիկը դեռ հազիվ հինգ ամսական եղած՝ սրանց տանը տարօրինակ բաներ են պատահում։

Երբ ոչ ոք չի լինում տանը, բացի ծծկեր աղջկանից, գալիս տեսնում են, որ շատ ուտելու բաներ կան պակասած։ Բադիով կաթն է լինում դրած՝ տեսնում են դատարկված, մածուն է լինում՝ նույնպես, տաշտումն է՛լ հաց չի մնում, բղուղներումը՝ յուղ․ այսպես և ուրիշ շատ բաներ։ Կարծում են, որ գող պիտի մտած լինի տուն, բայց տղան ուրիշ բան է մտածում և ոչ ոքի բան չի ասում։

Մեկ անգամ, երբ ոչ ոք չի լինում տանը, տղան թաք է կենում մի մութ քնջում և տեսնում է, որ ի՞նչ, ահա՛ իր ծծկեր քույրը վեր կացավ, թողած բաժինը կուլ տվավ, ընկավ տաշտի վրա, տեսավ՝ հաց չկա, այլ միայն խմոր է հունցած, ընկավ խմորի վրա և տաշտը մաքուր սրբեց, հետո ընկավ դեսուդեն, շատ հոտոտեց, տեսավ՝ էլ բան չկա, սուս ու փուս գնաց իր տեղը պառկեց, ինչպես մի անմեղ երեխա։

Մայրը դուրս էր գնացել թոնիրը վառելու․ երբ որ եկավ, որ խմորը գնդե, տեսավ՝ խմոր չկա։ Տղան դուրս եկավ մի անկյունից, մորը դուրս կանչեց և պատմեց նրան, ինչ որ տեսել էր աչքովը։

Մայրը չհավատաց, թե ինչպե՞ս կարելի է, այդպես բան չի լինիլ։

Տղան ասաց.

― Ուրեմն, դո՛ւք գիտեք, այդ դուք, այդ ձեր աղջիկը, ինչ կուզեք՝ արեք․ ես այս տանը չեմ կարող մնալ․ դա որ մի քիչ էլ մեծանա, մեզ ամենքիս էլ կուտի․ դա դև է, դա վիշապ է և ոչ թե աղջիկ։

Այս ասաց տղան ու հեռացավ իրանց տանից։ Քիչ որ հեռացավ իրանց տանից՝ ճանապարհին նստեց։ Քաղցած էր, ուտելու հաց չուներ, մի քանի հատ չորցրած ծիրան ուներ ջեբումը, հանեց կերավ և կորիզները թաղեց այնտեղ։ Այդ կորիզներից հետո երեք ծիրանի ծառեր դուրս եկան։

Տղայի անունը Թաթուխ էր։ Թաթուխը գնաց ընկավ չոլեչոլ, որ դուրս գա մի ուրիշ աշխարհ, բայց ո՛չ քաղաք գտավ, ո՛չ գյուղ․ տեսավ՝ մի հովտի մեջ ոչխարներ են արածում, գնաց դեպի այն կողմը։ Գնաց տեսավ, որ ոչխարների մոտ հովիվ չկա։ Երեկոյան դեմ, երբ ոչխարի հոտը թեքվեց դեպի իր փարախը, Թաթուխն էլ նրանց հետ գնաց։ Երբ որ հոտը փարախ հասավ, մեկ մարդ ու կնիկ դուրս եկան մի քարայրից, երկուսն էլ կույր, կթեցին իրանց ոչխարները շոշափելով, իրանց ուտելու բաժինը վերցրին մի ջոկ ամանում, տարան հաց բրդեցին մեջը և սկսեցին ուտել։ Թաթուխը կամաց մոտեցավ բրդած ամանին և մի կողմից էլ ինքն սկսեց ուտել։ Կույրերը չիմացան, որ մի նոր հացընկեր ունին, և թեև չկշտացան այս անգամ, բայց ձայն չհանեցին։ Այս բանը կրկնվեց մի քանի անգամ։ Մեկ օր էլ մարդն ասաց կնկանը.

― Ա՛յ կնիկ, այս քանի օր է՝ ես քաղցած եմ մնում, կաթն ամեն օրվա չափ է լինում, բայց ես չեմ կշտանում։

Կնիկն էլ ասաց.

― Ա՛յ մարդ, ես կարծում էի, թե դու սովորականից շատ ես ուտում, էնդուր եմ ես քաղցած մնում․ ուրեմն, մենք երկուսս էլ քաղցած ենք մնում, չլինի՞ թե՝ մի ուրիշ մարդ մասնակից է լինում մեր սեղանին։

― Շատ հավանական է, որ այդպես լինի։ Ես մի ուրիշ բան էլ եմ նկատել։ Մինչև հիմա ոչխարները մենք էինք տուն քշում, բայց հիմա իրանք իրանց են ներս գնում, երևի մի քշող կա նրանց։ Գիտե՞ս ինչ է. հաց ուտելիս, երբ որ ես կհազամ, դու իսկույն երկու ձեռքդ մեկնի՛ր, ես էլ մյուս կողմից կպարզեմ, և այսպիսով, եթե մեր կողքին մարդ լինի, կգրկենք նրան։

Երեկոյին հաց ուտելիս մարդ ու կնիկ կատարեցին իրանց պայմանը և մեր Թաթուխին իրանց ճանկը գցեցին։

― Ո՞վ ես դու― ասացին,― ինչո՞ւ ես քեզ թաքցնում մեզանից։

Թաթուխն ասաց.

― Ես մի օտարական մարդ եմ, եկել եմ ձեր օջախն եմ ընկել, դուք եղեք ինձ հայր ու մայր, ես կլինիմ ձեզ որդի, հովվություն կանեմ և ձեզ կպահպանեմ։

― Շա՛տ լավ,― ասացին,― ուրեմն, քեզ հենց Աստված է ուղարկել մեզ համար, մենք զավակ չունինք, դո՛ւ եղիր մեզ որդի։

Մյուս օրը հայրը Թաթուխին պատվեր տվավ և ասաց.

― Լսի՛ր, որդի․ երբ ոչխարը կտանես արածացնելու, ո՛չ ձախ կողմի սարը կտանես և ո՛չ աջ, այլ՝ ուղիղ մեր դեմուդեմի սարը կտանես։

― Շա՛տ լավ,― ասաց Թաթուխը, բայց հոր պատվերը չկատարեց։ Երկրորդ օրը հոտը քշեց ձախակողմյան սարը և հանդիպեցավ այնտեղ մի դիվական հարսանիքի։ Հավաքվել էին բոլոր քաջքերը և զուռնով ու դափով հարսանիք էին անում։ Սրանք որ տեսան Թաթուխին՝ գնացին բռնեցին և քաշ տվին տարան իրանց խնջույքը։ Ասացին.

― Տեսնում ես՝ հարսանիք է, մենք ամենքս զբաղված ենք, պետք է մեզ համար փայտ կոտրտես։

Թաթուխը հոժարեցավ և, կացինը ձեռքն առած՝ սկսեց ճեղքել մի ահագին գերան։ Հենց որ գերանի ճեղքը բաց արավ մի քանի սեպով, կանչեց բոլոր քաջքերին, թե՝ եկեք, եկեք, շո՛ւտ արեք, ձեզ մի նոր օյին ցույց տամ, որ ձեր հարսանիքի խնդությունը ավելի կատարյալ լինի։ Հավաքվեցան բոլոր քաջքերը, նույնիսկ՝ փեսացուն ու հարսնացուն էլ։

― Աբա՜,― ասացին,― ի՞նչ օյին պիտի ցույց տաս։

Թաթուխն ասաց.

― Ձեռքներդ դրե՛ք այս ճեղքումը, ես հետո ցույց կտամ։

Ամենքն էլ շտապելով ձեռքները դրին գերանի ճեղքումը, որ շուտով տեսնեն օյինը։

Թաթուխն իսկույն սեպերը հանեց, և բոլոր քաջքերը միաբերան սկսեցին աղիողորմ ոռնալ։

― Վա՜յ, վա՜յ, կոտորվեցինք, այս ի՞նչ արավ այս մարդը․ մի՞թե այսպես օյին կլինի։

Թաթուխն ասաց.

― Այդ դեռ առաջաբանն է, օյինը հետո պետք է լինի։ Ասացե՛ք, դո՞ւք եք հանել իմ հորն ու մոր աչքերը և որտե՞ղ եք պահել… Մինչև նրանց աչքերը չտաք, ձեզ փրկություն չկա։

― Այո՛, այո՛, վա՜յ, վա՜յ,― ասաց մեկը, որի սիրտը ամենից շատ էր կսկծում ցավից…― Ահա այնտեղ է, այնտեղ, այն թփի տակին, գնա՛ վերցրու և ազատիր մեզ։

Թաթուխը գնաց վերցրեց աչքերը և եկավ հարցրեց.

― Աչքերը գտա, բայց ինչպե՞ս պետք է սաղացնեմ։

― Աչքերը կդնես իրանց տեղը և մեր նորահարսի աղլուխովը կշփես, իսկույն կառողջանան։

Թաթուխը գնաց վերցրեց նորահարսի աղլուխը։

― Դե, հիմա ազատի՛ր մեզ,― աղաղակեցին ամենքը։

― Կազատեի, բայց ո՞վ է երաշխավոր, որ դուք ձեր վրեժը չեք լուծիլ և մեծ պատառս ականջս չեք թողնիլ։ Չէ՛, այդ հույսը մի՛ ունենաք ինձանից, ձեզ փրկություն չկա, լացե՛ք ձեր սև օրը։

Դևերի հարսանիքը սուգի փոխվեցավ։ Աղաչանք, պաղատանք չազդեցին նրա վրա, ու ի՜նչ խելք կլիներ, եթե փրկեր։ Կացինը ձեռն առավ մեր Թաթուխը և մեծից սկսած մինչև փոքրի գլուխները ջախջախեց, և այն սարը սրբեց դարանագործ դևերից։

Երեկոյին, երբ որ տուն դարձավ, կույրերի աչքերը դրավ իրանց տեղը, շփեց քաջքուհու աղլուխովը, և նրանք իսկույն առողջացան։ Փաթաթվեցին Թաթուխին և, փոխ առ փոխ համբուրելով, չգիտեին ինչպես հայտնեն իրանց շնորհակալությունը և սրտների ուրախության անչափությունը։

Այս դեպքից սիրտ առած՝ մյուս օրը Թաթուխն իր հոտը քշեց դեպի աջակողմյան սարը։ Հենց որ սարի գագաթը հասավ, մի ահագին մռնչյուն լսեց, նույնը լսեցին և ոչխարները և դողդողալով սկսեցին ետ-ետ քաշվիլ։ Թաթուխը չկտրեց նրանց առաջը, բայց ուզեց ի՛նքն աչքովը տեսնել, թե ինչ գազան էր այդ մռնչողը։

Գնաց ձայնի ուղղությամբ, մինչև հասավ մի քարայրի, որի դռանը նստած մռնչում էր իրան անծանոթ մի գազան։ Եթե ասեր՝ առյուծ է, առյուծ չէր, եթե ասեր՝ վագր է, վագր չէր, եթե ասեր վարազ է, վարազ չէր, բայց ինչ որ էր՝ մի սարսափելի գազան էր և իր կազմվածքովը ավելի շան նմանություն ուներ, միայն՝ շանից տասնապատիկ մեծ։

Մինչդեռ Թաթուխը, մի քարի տակ թաք կացած, գազանին էր մտիկ տալիս, գազանն արդեն վաղուց էր նկատել նրան։

― Է՜յ մարդ,― կանչեց գազանը մարդկային լեզվով,― ես ծնունդի վրա եմ, կարող չեմ տեղիցս շարժվիլ, ե՛կ ինձ ծնեցրու, մի՛ վախենար, քեզ մի վնաս չի լինիլ։

Երբ որ գազանը մարդու լեզվով խոսեց, Թաթուխը սիրտ առավ՝ ասելով մտքումը. «Մարդու լեզվով խոսողը մարդու խղճմտանք էլ կունենա, գնամ ազատեմ»։

Թաթուխը երբ որ մոտեցավ գազանին, գազանն ասաց.

― Եթե ջուխտ ծնեմ՝ քեզ ուտելու եմ, իսկ եթե կենտ՝ կյանքդ քեզ կընծայեմ։

― Դո՛ւ գիտես,― ասաց Թաթուխը,― յա՛ բախտ, ինչ կլինի՝ կլինի։

Գազանի ցնկնած առաջին կորյունը Թաթուխը ձգեց իր հովվական պարկի մեջ, երկրորդը՝ նմանապես, երրորդից հետո տեսավ, որ էլ չկա, այն դրավ գազանի առաջին և ասաց.

― Ահա՛ այս մեկն ես ցնկնել, և կարժե՞ր միթե սրա համար այդչափ մռնչալ։

Գազանն ամաչեց իր գազանությունից.

― Գնա՛,― ասաց,― կյանքդ քեզ եմ նվիրել, և եթե քո հոտն այս կողմը բերես, կարող ես ապահով լինել իմ կողմից, քեզ մի վնաս չի լինիլ։

Թաթուխը տուն տարավ նորածին լակոտները, որոնց աչքերը դեռ խփած էին, ու նրանց կերակրեց ոչխարի կաթով։ Այդ լակոտները մեծացան ու դառան իբրև ամենահավատարիմ շներ իր համար։

Թաթուխը նրանց մեկի անունը դրավ Զանգի, մյուսինը՝ Զրանգի։ Երբ որ մի տեղ էր գնում, տանում էր հետը, իսկ տանը եղած ժամանակ նրանց պահում էր շղթայակապ։

Սրա վրա անցավ տասը տարի կամ մի քիչ ավելի կամ պակաս, այդ Աստված գիտե. Թաթուխն ուզեց գնալ դեպի իր ծննդարանը, որ տեսնե՝ ի՞նչ վիճակի մեջ են այժմ իր ծնողները։ Իր այս միտքը հայտնեց իր նոր հորն ու մորը, նրանք էլ կամք տվին այն հուսով, որ շուտով կվերադառնա։ Թաթուխը մի աման կաթով լցրեց, դրեց թարեքին և հորն ու մորն ասաց.

― Նայեցեք այս կաթին․ երբ որ տեսնեք՝ գույնը փոխել է, կարմրել է կամ սևացել, իմացեք, որ ես մի նեղության մեջ եմ, իսկույն կարձակեք իմ Զանգին ու Զրանգին, նրանք ինձ օգնության կհասնեն։

Թաթուխը գնաց և հասավ երեք ծիրանի ծառերին, որոնք արդեն շատ բարձրացել և ահագին կոկ ծառեր էին դառել։ Իջավ այդտեղ, փոքր-ինչ հանգստացավ և հետո գնաց իր ծննդարանը։ Ի՞նչ ծննդարան… էլ ո՛չ մի շունչ չկար կենդանի, ամբողջ գյուղը մնացել էր կանգուն, բայց մեջը բնակիչ չկար։ Թաթուխը ձիով էր գնում, հետն էլ մի խուրջին ուներ՝ ճամփի պաշարով լիքը։ Ձին քշեց ուղղակի դեպի իրանց տուն և իջավ դռանը։ Մտավ ներս և, ո՜վ հրաշք, տեսավ՝ իր քույրը նստած իրանց օջախի առջև, և ուրիշ ոչ ոք։ Քույրը վեր կացավ, փաթաթվեց եղբոր շլնքին, ասելով.

― Դու բարո՜վ ես եկել, հազա՜ր բարով, իմ եղբայր, իմ աչքիս լույս, ո՞ւր էիր, ինչո՞ւ ուշացար այսքան։― Այս ասաց քույրը և շտապելով դուրս եկավ դուռը։

Տեսավ՝ ձին կապած, խուրջինը վրան։ Խուրջինն ամբողջ կուլ տվավ և ներս գնաց եղբոր մոտ ու հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քեզ մատաղ, առանց խուրջինի՞ ես եկել։

― Այո՛,– պատասխանեց Թաթուխը և իսկույն հասկացավ, որ խուրջինը կուլ է տվել։

Քույրը մեկ էլ դուրս եկավ և ձիու մեկ ոտը կերավ ու ներս գալով հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քեզ մատաղ, ձիդ երե՞ք ոտով ես բերել։

― Այո՛,― պատասխանեց Թաթուխը։

Քույրը դուրս գնաց և ձիու երկրորդ ոտն էլ կերավ ու ներս գալով հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քույրդ քեզ մատաղ, ձիդ երկո՞ւ ոտով ես բերել։

― Այո՛,― պատասխանեց եղբայրը։

Քույրն շտապով դուրս գնաց և երրորդ ոտը կերավ ու էլի ներս գալով հարցրեց.

― Եղբայր ջան, ձիդ մի՞ ոտով ես բերել։

― Այո՛,― ասաց Թաթուխը, որի սիրտն արդեն սկսել էր դողդողալ։ «Ձին ուտելուց հետո պիտի ինձ էլ ուտի․ ի՞նչ պիտի անեմ ես, ինչպե՞ս պիտի ազատվեմ»,― մտածում էր նա։ Քույրը դուրս գնաց, չորրորդ ոտն էլ կերավ, էլի ներս եկավ և հարցրեց.

― Եղբա՛յր ջան, ոտքո՞վ ես եկել։

― Այո՛, քույրիկ ջան, ոտքով եմ եկել, ոտքով էլ պիտի գնամ, բայց չգիտեմ՝ պիտի թողնե՞ս, թե՞ ոչ։

― Վո՜ւյ, քոռանամ ես, եղբա՛յր ջան, ինչպե՞ս կթողնեմ, ահա քանի տարի է աչքս քո ճանապարհին է, թե՝ երբ պիտի եղբայրս գա, որ սրտիս մեջ տեղ տամ նրան։ Ով գիտե քաղցած ես, սպասի՛ր, ես գնամ քեզ համար հաց բերեմ։

Քույրը դուրս գնաց թե չէ՝ տան անկյունից մի աքաղաղ դուրս եկավ և ասաց Թաթուխին.

― Ա՛յ տղա, քույրդ գնաց ատամները սրելու, որ գա քեզ ուտի, ճար ունես՝ տե՛ս։

― Ի՞նչ ճար անեմ, չգիտեմ,― ասաց տղան։

Աքաղաղն ասաց.

― Մուշտակդ հանիր, մեջը մոխրով լցրու, հերթիցը կախ արա, ինքդ դուրս եկ, փախիր։ Նա կգա՝ կընկնի մուշտակիդ վրա, աչքերը մոխրով կլցվեն, մինչև նա աչքերը կմաքրե, դու բավական տեղ գնացած կլինիս։

Ինչպես ասաց աքաղաղը, տղան էլ այնպես արավ ու փախավ։ Աղջիկը եկավ, տեսավ՝ եղբայրը չկա, մուշտակն ընկավ աչքովը, կարծեց նա ինքն է՝ եղբայրը, գազանի պես վրա ընկավ, քրքրեց, մոխիրը թափվեց վրան և աչք ու բերան լցրեց։ Տեսավ որ խաբված է՝ սաստիկ կատաղեց, շուտով թափ տվավ մոխիրը, աչքերը սրբեց ու վազեց եղբոր հետևից։

Թաթուխը բավական հեռացել էր. ետ մտիկ տվավ, տեսավ՝ քույրն արդեն հասվեհաս է, ինքն էլ ջանք արավ, հասավ ծիրանի ծառերին և մագլցեց մեկի վրա։

Քույրը հասավ, փորձեց ինքն էլ բարձրանալ ծառը, չկարողացավ, սկսեց ատամներով կրծել ծառի բունը և այնքան կրծեց, որ բոլորովին կտրեց։ Կտրած ծառն ընկավ

երկրորդ ծառի վրա, տղան էլ նույն ծառի ծայրին նստեց։ Աղջիկն սկսեց կրծել երկրորդ ծառը։ Սա էլ կոտրվեց, ընկավ երրորդ ծառի վրա։ Աղջիկն սկսեց կրծել երրորդ ծառը։

Այս միջոցին Թաթուխի հայրագիրն ու մայրագիրը նայեցին նշան դրած կաթին, տեսան, որ կարմրել է, իսկույն արձակեցին Զանգի-Զրանգին։ Մտերիմ գազաններն իսկույն գտան իրանց տիրոջ հետքը, տեսան, թե ո՛ր կողմն է գնացել և ի՛նչ ճամփով, հսկայական ոստյուններ անելով մի ակնթարթում հասան իրանց տիրոջը։ Վերջին ծառն արդեն ընկնելու վրա էր, երբ որ նրանք հասան։ Թաթուխը նրանց տեսավ թե չէ՝ կանչեց վերևից.

― Զանգի-Զրանգի, հենց հո՛ւպ տվեք, հենց կո՛ւլ տվեք, որ մի պուտ արյուն կաթի։

Նրանք էլ այնպես հախռեցին աղջկանը և այնպես կուլ տվին, որ միայն մի պուտ արյուն կաթեց մի տերևի վրա։

Տղան իջավ ծառիցը, Զանգի-Զրանգին փաթաթվեցին նրա ոտներին և կաղկանձելով հայտնեցին իրանց ուրախությունը տիրոջ ազատության համար։ Թաթուխն էլ նրանց գլխները շփեց և հայտնեց իր շնորհակալությունը։ Հետո արյունոտ տերևը վերցրեց, ծալեց, դրավ ծոցումը և ընկավ ճամփա։ Շատ գնացին թե քիչ՝ սրանք հանդիպեցին մի քարվանի։ Քարվանի տերը որ տեսավ Թաթուխի շները՝ շատ հավանեց և ասաց մտքումը. «Եթե այս առյուծանման շներն իմս լինին, էլ հարամուց երկյուղ չեմ ունենալ, հարյուր հարամի (քարվան կտրող ավազակ) էլ որ լինին, սրանք երկուսով ամենի պատասխանն էլ կտան»։

Հետո, դառնալով Թաթուխին, ասաց.

― Այ տղա, ե՛կ այդ շները տուր ինձ. քանի ջորի որ ուզես՝ իմ քարվանից վերցրո՛ւ իրանց բեռներով։

― Բոլոր քարվանդ էլ որ տաս, էլի չեմ տա,― ասաց Թաթուխը։

― Ուրեմն, դու քո երկու շանով ավելի՞ հարուստ ես, քան թե ես իմ ահագին քարվանով։

― Կարծեմ որ այդպես է,― պատասխանեց Թաթուխը։― Քո ահագին քարվանը քո կյանքը չի փրկիլ, դեռ կարող է քո մահվանդ էլ պատճառ լինել, որովհետև եթե հարամիքը գան՝ առաջ քեզ կսպանեն, հետո ապրանքդ կտանեն, իսկ իմ կյանքս ապահով է, քանի որ սրանք կան։ Ուզենամ՝ այս րոպեիս քո բոլոր քարվանդ ձեռիցդ կխլեմ սրանց օգնությամբ, բայց ես հարամի չեմ, որ այդպես անեմ։

Այսպես խոսելով բավական տեղ գնացին, հետո քարվանի տերն ասաց.

― Որովհետև շներդ ինձ չես տալիս ոչ մի գնով, ե՛կ ես քեզ մեկ հեշտ բան կասեմ, եթե իմանաս՝ իմ քարվանը քեզ, իսկ եթե ոչ՝ քո շներն ինձ։

Թաթուխն ասաց.

― Համաձայն եմ. ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ պիտի ասես։

― Ահա՛ տես իմ այս ձեռիս գավազանը․ եթե իմանաս, թե՝ սա ինչի՞ է, իմ քարվանը քեզ, իսկ եթե չիմանաս՝ քո շներն ինձ։

― Շատ բարի,― ասաց Թաթուխը և սկսեց իր գիտեցած բոլոր ծառերի անունը տալ, ասելով՝ հոնի է, զկռի է, սզնի է, բոխի է, աճարքի է, լորի է, թխկի է, տկողնի է, կաղնի է… և այսպես շատ ծառերի անուն տվավ, մինչև որ բոլոր գիտցածը հատավ, բայց ոչ մեկն էլ այն չէր։

― Ուրեմն, շներն ի՛մն են,― ասաց քարվանի տերը,― կապիր դրանց և տուր ինձ։

― Սպասի՛ր, դեռ էլի մտածեմ,― ասաց Թաթուխը.― մի ծառի անուն գիտեմ, ահա՛ լեզվիս ծայրին է, բայց ուղիղ միտս չի գալիս, որ ասեմ․ ես հաստատ գիտեմ, որ ա՛յն պիտի լինի։

Այս միջոցին ծոցումը մի բան սկսեց ճրրալ ու վերջը որոշ ձայնով ասաց.

― Ճրրր… ճրրր ճա՛պկի, ճրր ճա՛պկի, ճա՛պկի։― Այս ասողը ծոցումը դրած արյունի կաթիլն էր։

― Գտա՜, գտա՜,― բացականչեց Թաթուխը և, գավազանից բռնելով, ասաց,― ճապկի է։

― Գտա՛ր,― ասաց քարվանի տերը,― քեզ արժանի է իմ քարվանը։

― Բոլոր քարվանդ ինձ հարկավոր չէ,― ասաց Թաթուխը,― ես մի հովիվ մարդ եմ, վաճառական չեմ. մի բեռը շորեղեն տուր, տանեմ ինձ համար աղջիկ ուզեմ, պսակվեմ, այդ էլ բավական է ինձ։

Քարվանի տերն ընտրեց ընտիր ճոթեղեն և, ինչ զարդ ու զարդարանք որ պետք էր հարսի ու փեսայի համար, բարձեց մի ջորու վրա և տվավ Թաթուխին։

Մի քիչ որ հեռացավ Թաթուխը՝ տեսավ, որ ծոցումը մի բան է պրպտում։ Ձեռքը ներս տարավ, որ տեսնի՝ ի՞նչ է, և դուրս քաշեց մի ահագին օձ։ Արյունի կաթիլը դառել էր օձ և գլուխն արդեն հանել էր և մեկնել դեպի Թաթուխի բուկը։ Թաթուխը դեն շպրտեց այդ օձը, որ ամեն մի վայրկյանում հաստանում և երկարում էր, որ վիշապ դառնա, և ասաց իր շներին.

― Զանգի-Զրանգի, հենց հո՛ւպ տվեք, հենց կո՛ւլ տվեք, որ մի պուտ արյուն չկաթի։

Շներն այսպես էլ արին և վիշապ աղջկա հետքը կտրեցին։

Թաթուխը հասավ տուն՝ ամեն բարիք բարձած ջորուն։ Իր համար աղջիկ ուզեց, պսակվեց։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Uncategorized

Ուրախ մաթեմատիկա

Լուծի՛ր խնդիրները.

  1. Երեք դարակում միասին կա 89 գիրք: Առաջին դարակում կա 28 գիրք, երկրորդ դարակում՝ 20 գրքով ավելի, քան առաջին դարակում: Քանի՞ գիրք կա երրորդ դարակում:

Լուծում`28+20=48 89-48=41

Պատ. 41

 

  1. Խանութում կար 700 փուչիկ: Առաջին օրը վաճառեցին 120 փուչիկ, երկրորդ օրը՝ 2 անգամ ավելի, քան առաջին օրը: Մնացած փուչիկը վաճառվեց երրորդ օրը: Քանի՞ փուչիկ վաճառվեց երրորդ օրը:

Լուծում`120×2=240  700-240=460

 

Պատ.՝460

 

3.Երկու թվերի գումարը 210 է: Առաջին թիվը երկրորդից 10-ով մեծ է:  Որո՞նք են այդ թվերը:

Լուծում`210-10=200  200:2=100

 

Պատ.՝100

 

Uncategorized

Նադեր Էբրահիմի. | Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

Ես  մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:

– Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի եւ մարդուն ցավ կպատճառի:
Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավոոեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
– Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներէն, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

Uncategorized

Համլետի և Ավետի ծննդյան տարենդարձը

վայ մամա մամա ջանԿար-չկար մի դպրոց կար: Այդ դպրոցում սովորում էին երկու տղաներ: Մեկի անունը Ավետ է միուսինը Համլետ: Մի օր գալիս է նրանց ծննդյան տարեդարձը և իրենց դպրոցի ընկերեները որոշեցին անակնկալ անել իրենց Մարին ասաց.

-Եկեք շուտով Համլետ և Ավետը կգան եկեք պատրաստենք բացիկ:

-Եկեք-ասաց Էլենը:

Նրանք պատրաստեցին և ահա եկան Ավետն ու Համլետը.

-Շնորհավոր-ասաց Ալեքսը:

Նրանք բացեցին նվերները և կարդացին նամակները նվերները նայեցին և շնորհակալություն հայտնեցին.

-Եկեք տորթ ուտելու-ասաց Էվելինան:

Նրանք դառնում էին ինը տարեկան Ալեքսը ցանկացավ բարեմախթանկ ասել.

-Ես ձեզ ցանկանում եմ առողջություն, երջանկություն, հաջողություն:

-Շնորհակալ էնք:

Արդեն եկավ երեկոն նրանք գնացին տուն և ասյպես անցավ նրանց օրը ուրախ, երջանիկ:

 

Uncategorized

Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ .Նադեր Էբրահիմի

(երրորդ մաս)

Այո, կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտը որքա՜ն մեծ կարող է լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
Հիմա այլևս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ և դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ:
Ինքս ինձ ասացի. «Այլևս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչև մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց և վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն և ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն:
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու, չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա, գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի և շատ ուրիշ բաների համար:
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։
1. Փոքրիկ սիրտը ինչպե՞ս էր կարողանում այդքան մեծ լինել:
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
2. Ինչի՞ համար է սիրտը:
______________________________________________________________________________________________________________________________________
3. «Սրտիդ բնակիչներին» նամակ գրի՛ր:
_________________________________________________________________________

Uncategorized

Սոսնձից երկիրը

ՍոսինձԿար-չկար մի երկիր կար: Այդ երկրի անունը Սոսինձ էր: Մի օր այդ երկրում երկու երեխա հանդիպեցին.

-Բարև, քո անունը ի՞նչ է:

-Բարև, իմ անունը Ալեքս է, իսկ քո անունը ինչ է:

-Իմ անունը Մարի է:

-Մենք կարող էնք ընկերանալ:

-Այո:

Եվ հանկարծ նրանք բաժանվեցին և կպան պատերին նրանք իրար չէին տեսնում, որովհետև սոսինձ էր իրենց դիմաց.

-Որտե՞ղ ես Ալեքս:

-Այստեղ:

-Որտեղ:

-Չգիտեմ:

-Լավ հիմա այս սոսինձը կանցնի մենք իրար կտեսնենք:

Սոսինձը անցավ և երեխաները մտան անտառ.

-Ալեքս որտեղ ես:

-Այսեղ:

-Անտառի մեջ:

-Այո, այսեղ ամբողջը ծառերեն:

Եվ նրանք դիպան իրար:

-Ալեքս:

-Մարի:

Եվ նրանք գնացին տուն և պատմեցին իրենց մայիկներին: